211652_close_icon
views-count1260 դիտում article-date 16:29 23-12-2014

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրելու

2015 թվականի հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ շարժումների խորհրդաժողով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրությունից: «Խորհրդաժողովի ժամանակ քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է՝ վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը: «Մեզ համար կարեւոր են քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք կարեւորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում: Ուզում եմ ընդգծել նաեւ, որ սա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ՝ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը: Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարեւորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ կուսակցական ձեւաչափով, մենք իրոք կարեւորում ենք մեր քաղաքական գործընկերների ու երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր