211652_close_icon
views-count1448 դիտում article-date 16:46 22-04-2014

Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «ՄԱԿ»-ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Հերթական հանդիպումը «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչների հետ է եղել: Կողմերը վերահաստատել են, որ երկու քաղաքական ուժերի մոտեցումները նույնն են և սկզբունքային տարբերություններ նրանց միջև չկան: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ»,- ԲՀԿ 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի համախմբման ու հասարակական-քաղաքական ուժերի միասնական օրակարգ ձևավորելու կոչը շարունակում է լայն արձագանք ստանալ: «ԲՀԿ-ի և ՄԱԿ-ի մոտեցումները նույնն են, սկզբունքային տարբերություններ երկու քաղաքական ուժերի միջև չկան: Ինչ վերաբերում է ապագա կառավարությանը, ապա վերջինս առաջնահերթ խնդիր պետք է համարի պայքարը գործազրկության, արտագաղթի ու կոռուպցիայի դեմ»,-իր խոսքում ընդգծել է Գուրգեն Արսենյանը: «Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետևաբար, չկա նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն»,- համոզված է ՄԱԿ նախագահը: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը վերահաստատել է՝ նախորդ կառավարության գործունեությանը վերաբերող իրենց դիրքորոշումն անփոփոխ է մնացել: «Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները: Դրանք հաղթահարելու համար պետք է միավորվեն երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները»,-իր հերթին համոզմունք է հայտնել Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները առաջիկայում ևս շարունակվելու են: «Մենք չենք կարող լինել անտարբեր, երբ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում, եկել է համախմբվելու, ուժերը միավորելու ժամանակը: Բոլոր ջանքերն ու ձգտումները միևնույն նպատակի շուրջ են՝ ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ցանկանալու, այլ ձգտելու են վերադառնալ»,-հանդիպման ավարտին ամփոփել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր