603 դիտում
14:17 23-12-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարդուրդի Տոյլիևին:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տնտեսական փոխգործակցությունն առաջիկայում կզարգանա նոր թափով: Վարչապետ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը կարևորել են Երևանում ընթացող հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և նշել, որ ուրվագծվել են համագործակցության նոր հեռանկարներ: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հանձնաժողովի այս նիստի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն 2015 թվականին:
Միաժամանակ, ընդգծվել է, որ հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նախանշված ծրագրերն իրականացվել են ու ստացել գործնական բնույթ:
Հովիկ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը նշել են, որ երկու երկրների միջև գոյություն ունի առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ, որի իրացման նպատակով կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը և համատեղ բիզնես ֆորումների անցկացումը:
Վարչապետ Աբրահամյանը և Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են նաև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
19:52 11-12-2018
Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետին
876 դիտում
15:40 16-04-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին
1347 դիտում
16:49 07-05-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը
Այս բաժնից
436 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
799 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս