211652_close_icon
views-count11915 դիտում article-date 09:59 23-12-2014

Դժբախտ պատահա՞ր, թե՞ ինքնասպանություն. Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են 57-ամյա կնոջ դին

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել , որ Հարավ-արևմտյան թաղամասի Շերամի փողոցի 55 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մալաթիա- Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի օպեր-գծով տեղակալ՝ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 57-ամյա Լ.Ա.-ի դին: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, դա պետք է պարզի Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում, որտեղ քննիչ Խաչիկ Նավասարդյանի կողմից փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը բնակվում էր 9-րդ հարկում, տղայի և հարսի հետ, և նա, ըստ հարևանների պատմածի՝ առողջական խնդիրներ ուներ: Տղան ու հարսը առավոտյան մեկնել են աշխատանքի, նա տանը մենակ է մնացել, և որոշ ժամանակ անց՝ կնոջ դին հայտնաբերել են 9 հարկանի շենքի բակում:

Նմանատիպ նյութեր