211652_close_icon

Վարույթն իրականացնողը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

views-count944 դիտում article-date 14:07 22-12-2014
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, գործով վկային հարցաքննելիս ուղղորդել է ցուցմունքում արձանագրել վերջինիս համար անհայտ հանգամանքներ: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր