Ռամոսը գերազանցել է Ռոնալդուին
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստը: «Արծաթե գնդակը» բաժին է հասել Ռամոսի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ «Բրոնզե գնդակը»՝ «Օկլենդ Սիթի»-ի ավագ Իվան Իվան Վիչելիչին, ում թիմը մրցաշարում գրավեց երրորդ տեղը:
«Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Մադրիդի «Ռեալ»-ին: