Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ում Ռոբերտ Լևանդովսկուն կարող է փոխարինել «Հերտա»-ի ռմբարկու Ադրիան Ռամոսը:
« Ես գիտեմ, որ Յուրգեն Կլոպը հանդիսանում է Ադրիան Ռամոսի տաղանդի երկրպագու: Ես համոզված եմ, որ «Բորուսիա»-ում Ռոբերտ Լևանդովսկուն կփոխարինի Ռամոսը »,-ասել է Մաթեուսը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Լևանդովսկին իր կարիերան կշարունակի «Բավարիա»-ում: