Մադոննան երկրպագուներին 6 նոր երգ է նվիրել
Ամերիկյան փոփ-աստղ Մադոննան նախօրեին iTunes-ում 6 երգ է տեղադրել իր նոր՝ Rebel Heart ալբոմից, որի թողարկումը նախատեսված էր 2015-ին: Երգչուհու խոսքով` դա արվել է ի պատասխան նրան, որ համացանցում հայտնվել էին այդ երգերի աշխատանքային տարբերակները:
Երգչուհին հայտնել է, որ ցանկանում է երկրպագուներին այդպիսով վաղ սուրբծննդյան նվեր մատուցել: