211652_close_icon
views-count6693 դիտում article-date 13:04 21-12-2014

Երեւանում 23-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում Երեւան քաղաքի Գերցենի փողոցի բնակիչ, 23-ամյա Նարեկ Կիրակոսյանը իր վարած Mercedes մակնիշի 66 AA 661 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երեւանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա Գոռ Մուրադյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արամյանց» բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր