16075 դիտում
11:45 21-12-2014
«Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունը այսօր հրավիրեց 5-րդ համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Մելիք Ադամյան փողոցում գտնվող Կառավարության նիստերի դահլիճում ՀՀ Երկրապահ կամավորական միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունը գումարեց իր 5-րդ համագումարը:
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը տեղեկացնում է, որ մինչ աշխատանքները սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված երկրապահների հիշատակը:
Համագումարը մեկնարկեց ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության կատարած աշխատանքների մասին ֆիլմի դիտմամբ. եւս մեկ անգամ ընդգծվեց, որ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Վազգեն Սարգսյանի արժանի հետնորդն է, ով կարողացավ կյանքի կոչել եռասերունդ երկրապահի գաղափարը՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունը գործում է ինչպես մարզերում, այնպես էլ գյուղերում եւ բուհերում: Այնուհետեւ օրհնության կարգ կատարեց ԵԿՄ հոգեւոր առաջնորդ հայր Ահարոնը:
Հաջորդիվ անցկացվեց ՀՀ ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ընտրությունը, ընդունվեց համագումարի հայտարարությունը: Առաջիկայում ելույթ կունենա նաեւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, իսկ համագումարից հետո «Եռասերունդ երկրապահ»-ը կայցելի Եռաբլուր: Նշենք, որ 350 պատվիրակներից ներկա է 341-ը:
Հավելենք, որ համագումարին ներկա է Լեւոն Երանոսյանը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ համագումարից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
747 դիտում
14:58 02-12-2015
ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրեց բանակցությունների սեղանի շուրջ
2187 դիտում
16:15 18-01-2019
Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց
Այս բաժնից
250 դիտում
14:35 18-05-2024
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
442 դիտում
14:15 18-05-2024
Սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա