ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրեց բանակցությունների սեղանի շուրջ
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները հաստատել են դաշինքին միանալու Չեռնոգորիային ուղարկված հրավերքը, հաղորդում է Reuters-ը:
«Շնորհավորում ենք Չեռնոգորիային: Դա շատ գեղեցիկ դաշինքի սկիզբ է լինելու»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը:
Այսպիսով, Չեռնոգորիան ստանում է ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը դառնալու հնարավորություն: Գործընթացը կտևի մոտ 1,5 տարի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեմ է այդ բանակցություններին: