211652_close_icon
views-count2514 դիտում article-date 14:47 16-12-2014

Թո՛ղ տարիներդ դարեր դառնան, իսկ դարերդ՝ հազարամյակներ, դու կենարար հողի ու լազուր ջրի նման անհրաժեշտ ես հայ ազգին՝ «Երիտասարդ Երկրապահ». Երիտասարդ ԵԿՄ-ն 10 տարեկան է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կկայանա ՀՀ ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ համագումարը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը երիտասարդ ԵԿՄ-ականներից փորձել հասկանալ, թե կառույցն ինչ դեր ունի եւ ինչ խնդիր է լուծում երկրի պահպանման եւ հասարակական կյանքում: ՀՀ ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպությունը ստեղծվել է 2004թ.-ի հոկտեմբերին: 10 տարիների գործունեության ընթացքում այն իր շուրջն է համախմբել հազարավոր երիտասարդների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Նրանցից յուրաքանչյուրն իր ամենօրյա քայլերով թաթախվում է հայրենիքի շենացման, պահպանման ու զարգացմանն ուղղված հայապահպան ու պատասխանատու գործին: ՀՀ ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպությունն ունի վարչություն, որն իր աշխատանքներն իրականացնում է հանձնաժողովների միջոցով: Կազմակերպության ղեկավար Էդգար Բարսեղյանի խոսքով՝ երիտասարդ երկրապահները մշտապես եղել են Զորավար Մանվել Գրիգորյանի ուշադրության կենտրոնում, նրանք են նվիրյալ մարտիկների և Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործերի շարունակողները: Իր խոսքում Էդգար Բարսեղյանը նշեց նաև, որ կազմակերպության անդամները Հայաստանի Հանրապետության «Բանակի օրվան» նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ են հանդես գալիս ՀՀ տարբեր քաղաքներում, սահմանամերձ զորամասերում, դպրոցներում ու բուհերում: Հաճախ կազմակերպվում են հրաձգության, շախմատի և այլ սպորտային միջոցառումներ: Կազմակերպության անդամները ակտիվ հարաբերությունների մեջ են սփյուռքի երիտասարդական կառույցների և երիտասարդների հետ ու հաճախ են կազմակերպում հանդիպումներ, քննարկումներ և այլն: Ծրագրերը հագեցած են, աշխատանքներ են տարվում ամեն օր և Երիտասարդ Երկրապահները իրենց առօրյան լցնում են հայրենապաշտ, հայեցի մթնոլորտով, որը վարակի նման տարածվում ու կապում է երիտասարդ սերնդին միմյանց՝ անկախ կուսակցական ու գաղափարական տարբերությունների, նրանք լցվում են եղբայրական սիրո, քրոջ հոգատարության զգացումներով, որի կարիքը միշտ էլ անհրաժեշտ է ու հաճելի: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու երիտասարդական հավաքները խրախուսվում, նպաստում են հայրենասիրությանը, երիտասարդների մեջ ներարկելով սեր՝ դեպի Հայոց պատմություն, Հայոց լեռնաշխարհ: Նրանք լցվում են այն ոգեղեն ուժով, որով մեր հայրերը ազատագրեցին Շուշին, որով անկախացավ Լեռնային Արցախը և հավատում ենք, որ հենց այդ ուժով ու մեր երիտասարդներով դեռ շատ պատմական հողեր կթոթափեն օտարի լուծը: Այսօր արդեն երիտասարդների այս համախմբվածության արդյունքն է հոբելյանական 5-րդ համագումարի կազմակերպումը, որի ընթացքում նրանք իրենց խոսքը կուղղեն միասնության, հավատի, հույսի ու հայ ազգի բարօրության համար: Թո՛ղ տարիներդ դարեր դառնան, իսկ դարերդ՝ հազարամյակներ, դու կենարար հողի ու լազուրե ջրի նման անհրաժեշտ ես հայ ազգին՝ «Երիտասարդ Երկրապահ»:

Նմանատիպ նյութեր