Ա Սերիա. «Միլան»-ը 10 հոգով դիմակայեց «Ռոմա»-ին. տեսանյութ
Իտալիայի առաջնության 16-րդ տուրի գլխավոր մրցավեճում «Ռոմա»-ն և «Միլան»-ը բաժանվեցին խաղաղությամբ: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում խաղի հաշիվը չբացվեց:
Հարկ է նշել, որ երկրորդ խաղակեսի միջնամասում հյուրերը մնացին 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտը սատցավ և խաղադաշտից հեռացվեց Պաբլո Արմերոն:
16 տուրից հետո «Ռոմա»-ն 36 միավորով շարունակում է զբաղեցնեկ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: «Միլան»-ը 25 միավորով 7-րդն է