Ընդունում ենք ցանկացած քննադատություն. Յուրգեն Կլոպ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Վերդեր»-ից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը:
«Այս խաղը առաջնության առաջին շրջանի արտացոլումն էր: Առաջին խաղակեսում մենք վատ գործեցինք:
Մենք ընդունում ենք ցանկացած քննադատություն: Այսօր ցանկացած տեղ կարող է ուրախ տրամադրություն լինել, բայց ոչ Դորտմունդում: Մենք շատ դժգոհ ենք ստեղծված իրավիճակից:
Մեզ համար ամենալավ նորությունը այն է, որ առաջնության առաջին շրջանը ավարտված է: Երկրորդ շրջանում մեզ ավելի բարդ կլինի հաղթելը: Այս առաջին շրջանը ամենհիմարն էր մեր կյանքում»,-ասել է Կլոպը: