«Իսլամական պետություն»-ը իր 100 զինյալներին մահապատժի է ենթարկել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր 100 արտասահմանյան զինյալներին մահապատժի է ենթարկել:
Պատճառն այն է, որ նրանք փորձել են լքել Սիրիայի՝ արդեն գրաված Ռակկա քաղաքը, հայտնում են լրատվամիջոցները: Խմբավորումն այնտեղ ստեղծել էր զինվորական ոստիկանություն, որը վերահսկում էր արտասահմանյան զինյալներին, որոնք ժամկետային ծառայողներ չեն եղել:
Հայտնի է, որ խուզարկվել են տասնյակ տներ, որից հետո մեծ թվով ջիհադիստներ են ձերբակալվել: