«Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել երկրորդ բրիտանացուն
«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ալան Հենինգին և համապատասխան տեսանյութը երեկ երեկոյան տեղադրել են համացանցում:
Ծայրահեղականը Հենինգին գլխատելուց հետո հայտարարել է, որ եթե չդադարեցվեն իրենց դիրքերին հասցվող ավիահարվածները, ապա իրենց հաջորդ զոհը կդառնա ամերիկացի գերի Փիթեր Քասիգը: Սպանության ժամանակ Հենինգը 47 տարեկան էր: Նա Սիրիայի տարածքում պատանդ էր պահվում արդեն 9 ամիս:
Նրան գերեվարել էին 20 օտարազգու հետ միասին, որոնք մասնակցում էին Ամանորին նվիրված բարեգործական շարասյանը: Ավելի վաղ իսլամականները գլխատել էին բրիտանացի Դևիդ Հեյնսին ու ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիին ու Սթիվեն Սոթլոֆին: