Մարդ՝ բուդդիստ. Կիանու Ռիվս
                        Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվսը համարվում է Հոլիվուդի ամենաբարի մարդը: Բացի այն, որ նա բուդդիստ է, չնայած հաճախակի չի լինում բուդդիզմին նվիրված ծրագրերին և միջոցառումներին, ինչպես դերասան  Ռիչարդ Գիրը, տարօրինակ է, որ նրա մարդկային որակները ինչ-որ կերպ բացատրվում են  նրա՝ բուդդիստ լինելով: Երևի դա այն խելամտությունն ու գիտակցումն է, որ շրջապատող աշխարհն իր հաջողություններով, փառքով և փողով չափազանց պայմանական է: Եվ անհրաժեշտ է ուղղակի մարդկային որակներով ապրել և ներշրչել այն մյուսներին: 
Մի քանի մարդկային որակ, որ նկարագրում է նրան.
Նա երթևեկում է մետրոյով, շփվում է թափառականների  հետ և օգնում կարիքավորներին: 50 տարեկան է, բայց արտաքինից դա չի զգացվում: Նա կարող է այգում նստած հոթ-դոգ ուտել հասարակ մարդկանց կողքին: Նրա բարեգործական նվիրատվությունների չափը միլիոնների է հասնում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

