211652_close_icon
views-count16706 դիտում article-date 11:58 21-06-2014

Մանվել Գրիգորյանը քինախնդիր մարդ չէ, որ Դոն Պիպոյից քեն պահի, մարդ առևանգի ու հայ թշնամիներ ունենա. գեներալի կարծիքը՝ վերջին միջադեպի մասին

Էջմիածնում հունիսի 18-ին հնչած կրակոցների փաստի վերաբերյալ մամուլում տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Մասնավորապես, կարծիքներ են հնչել, թե կատարվածը կապ ունի ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մարզպետական հավակնությունների հետ: Նշվում է, որ դա դուր չի եկել քրեական հեղինակություն Դոն Պիպոյին, ում բարեկամներն էլ եղել են միջադեպը հրահրողները: Նշվում է նաեւ, որ գեներալների մտերիմները, ի պատասխան իրենց զարմիկների նկատմամբ հնչած կրակոցների, կատարող կողմի հարազատներից մարդկանց են առեւանգել: Այս հարցերի շուրջ [b]SHAMSHYAN.com[/b]-ը զրուցեց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական, ԵԿՄ վարչության անդամ Վարդան Վարդանյանի հետ: Զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]- Դուք իսկապե՞ս գտել եք կրակոցների հեղինակներին: [/b] - Մամուլում տեղ գտած ձեր մատնանշած հրապարակումներն անհեթեթություն են: Նախ, մենք ապրում ենք իրավական պետությունում: Նման հարցերը իրավապահներին է հարկավոր ուղղել: Մենք իրավունք չունենք որոնել, գտնել, ինքնագործունեությամբ զբաղվել: Ինքնադաստանի մասին օրենքը նախնադարում էր գործում: Իրականում կատարվածն էլ շատ լուրջ մի բան չի եղել: Առավել կարեւոր խնդիրներ կան: Ես լրատվամիջոցների հարցումները փոխանցեցի գեներալին, նա նույնիսկ նեղացավ, թե՝ ա՛յ Վարդան ջան, ասենք՝ նրանք ախմախ են եղել, ես էլ հո դրանց խելքին չե՞մ: Կարեւոր հարցեր ունենք, դարձյալ սահմանին 2 զոհ ենք ունեցել: Այս թեմաները թողած՝ ընկել, ինչ-որ ջահելների անխելք պահվածքի հարցերն եք օրերով քննարկում: Ի դեպ, Մանվել Գրիգորյանը խնդրեց, որ լրատվամիջոցների հետ ցանկացած շփման առիթ օգտագործենք սահմանային միջադեպերի զոհերի հարազատներին ցավակցելու համար: Գեներալը ողջ երկրապահական ընտանիքի կողմից զորակցություն է հայտնում զոհերի հարազատներին ցավալի դեպքերի կապակցությամբ, ցավակցում է ողջ հայ ազգին, մեր բանակին՝ շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար եւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: [b]- Իսկ կատարվածը որքանո՞վ կարող է կապ ունենալ Կարեն Գրիգորյանի մարզպետական հավակնությունների հետ: [/b] - Բայց ո՞վ է ասել, թե Կարեն Գրիգորյանը նման ցանկություն ունի: Դա եւս հորինվածք է: Ինչ-որ մեկը քնել, վեր է կացել ու իրենից դուրս տվել: Հիմա 1000 խելոք չեն կարողանում մի տգետի նետած քարը հորից հանել: Նույն այդ թերթը, որ շարունակ շրջանառում է Կարեն Գրիգորյանի՝ մարզպետ դառնալու լուրը, 1000 անգամ դիմել է, 1000 անգամ հիմնավոր պատասխան ստացել, բայց ոչ մի անգամ չի հրապարակել պաշտոնական դիրքորոշում: Միշտ գերադասել է իր ենթադրությունները հրապարակել: Եվ ոչ մի անգամ էլ հարկ չի համարել ներողություն խնդրել, երբ հանրությանը պարզ է դարձել, որ իրենք ստում են: Ես՝ որպես նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ, պաշտոնապես ասում եմ, որ Կարեն Գրիգորյանը մտածում է միայն Էջմիածնի բնակչությանը տված նախընտրական խոստումներն իրականացնելու, գերակատարելու մասին: 2008-ին ընտրվելով քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանը գերակատարել է բոլոր ոլորտներում տված խոստումները: 2012-ին նա վերընտրվել է: Հիմա էլ նրա միակ մտածումը էջմիածնեցիների սպասելիքներն արդարացնելն է: [b]- Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ հունիսի 18-ի միջադեպը գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի միջև վաղեմի թշնամության հետեւանք է: Կրակողներն իսկապե՞ս Պիպոյի մտերիմներն են եղել: [/b] - Գեներալը քինախնդիր մարդ չէ, շատ մեծ կարեւորություն չի տալիս կատարվածին: Թերեւս իրավապահներից պետք է ճշտեք, թե ովքեր են եղել հանցագործները: Ինչ վերաբերում է թշնամանքին, ապա Մանվել Գրիգորյանը համարում է, որ ինքը հայ թշնամիներ չունի: Չկա Հայաստանում այնպիսի մարդ, չկա աշխարհում այնպիսի հայ, որ թշնամի է Մանվել Գրիգորյանին: ԵԿՄ վարչության նախագահը միշտ եւ ցանկացած առիթով նշել է, որ իր թշնամին թուրքն է: Հայերի նկատմամբ գեներալը մեծահոգի է եւ ներողամիտ: Ձեր մատնանշած անձնավորության անունն էլ թերեւս շրջանառում են «լվից ուղտ սարքելու» սիրահարները՝ կատարվածին արհեստականորեն հնչեղություն հաղորդելու համար: Մենք իսկապես չգիտենք եւ չենք էլ հետաքրքրվել, թե ով է եղել կրակողը: Դա իրավապահների պարտականությունն է: Հորինովի ենթադրություններ շրջանառելու փոխարեն թողեք, որ պրոֆեսիոնալներն իրենց գործն անեն: Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b] Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/18089/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], հունիսի 18-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Անհայտ անձինք, վրդովվելով, որ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին վազանց է կատարել իրենց նկատմամբ, կանգնեցրել էին նրա մեքենան:

Նմանատիպ նյութեր