Անջելինա Ջոլիի վարկանիշը վտանգի տակ է
ԱՄՆ-ի Ոստիկանության դաշնային բյուրոն պաշտոնապես մեղադրել է Հյուսիսային Կորեային Sony Pictures Entertainment ընկերության վրա կիբեր-հարձակում գործելու համար, ինչը պատճառ է դարձել ընկերության աշխատակիցների և մի շարք աստղերի մասին անձնական տեղեկատվության հոսքի:
Դրա արդյունքում հրապարակվել են դեռ չցուցադրված ֆիլմեր, հոլիվուդյան աստղերի անձնական տվյալներ:
Բացի ընկերության գաղտնի տեղեկատվության տարածումից, լրատվամիջոցները հայտնում են, որ կիբեր-հարձակման ալիքը տարածվել է մասնավորապես դերասանուհի Անջելինա Ջոլիի պրոֆեսիոնալ կարողությունների վրա:
Ընկերության ղեկավարներից մեկը Անջելինա Ջոլիին համարել է «փչացած երեխա, նվազագույն տաղանդով»: