24535 դիտում
12:52 20-12-2014
Կրակոց՝ Կոտայքի մարզի Հացավանի գյուղապետարանի մոտ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 23:20-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ աջ կոնքային շրջանի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Կոտայքի մարզի Հացավան գյուղի 1-ին փողոցի 9-րդ տան բնակիչ, 27-ամյա Մաքսիմ Գասպարյանն է:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Մ. Գասպարյանն իր վիճակի չէ դեպքի մասին որևէ տեղեկություն տալ: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանի կողմից ստեղծվում են օպերատիվ խմբեր՝ Կոտայքի ոստիկանապետի և Գառնիի ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Ժամեր անց Կոտայքի ոստիկաններն օպերատիվ տվյալներ են ստանում, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, Հացավան գյուղում՝ գյուղապետարանի դիմաց, վիճաբանություն է տեղի ունեցել 27-ամյա Մ. Գասպարյանի և նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Արման Մուրադյանի միջև: Օպերատիվ խմբերը պարզում են նաև, որ կրակոցն արձակելուց հետո Ա. Մուրադյանը մեկնել է Երևան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ Համզոյանի հետ ոստիկանները «Էրեբունի» բժշկական կենտրոնում հայտնաբերում են Ա. Մուրադյանին, ում էլ տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին: Մինչ Ա. Մուրադյանը քննիչի մոտ կպատմեր դեպքի մանրամասները, ոստիկանները հայտնաբերում են նաև հանցագործության գործիք «Իժ 12» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը:
Փաստի առթիվ քննիչ Ա. Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա. Մուրադյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+