211652_close_icon
views-count11834 դիտում article-date 11:01 20-12-2014

Ավտովթար՝ Վանաձոր քաղաքում. բախվել են Opel-ն ու BMW X5-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խորենացի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիայնի գլխավորությամբ: Պարզվել է, որ ժամը 23:00-ի սահմաններում բախվել են Վանաձոր քաղաքի Գայի 17 հասցեի բնակիչ Սիրակ Գևորգյանի վարած Opel մակնիշի 34 MF 694 համարանիշի և Վանաձոր քաղաքի Թումանյան 11/75 հասցեի բնակիչ Արման Ադամյանի վարած BMW X5 մակնիշի 36 NN 005 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW X 5-ը գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են նույն վաշտի պահպանվող հատուկ տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր