211652_close_icon
views-count8600 դիտում article-date 09:16 20-12-2014

Ի՞նչ գնով է վաճառվել մեկ պարկ ալյուրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դրամի,կտրուկ արժեզրկման օրերին ալյուրի՝ 50 կիլոգրամանոց պարկի գինը հասել էր 18 հազար դրամի: Հաց արտադրողները կրկնել են այդ տեղեկությունը՝ պնդելով, որ իրենք ալյուրի գների բարձրանալուց հետո պարկը գնել են 18 հազար դրամով: Մյուս կողմից ալյուր արտադրողներն իրենց հերթին պնդել են, թե նման թանկացում երբեք չի եղել: Ըստ արտադրողների՝ իրենց մոտից բաց թողման ամենաբարձր գինը եղել է 14 հազար դրամը՝ 50 կիլոգրամանոց պարկի համար: Այսինքն՝ ակնհայտ է, որ հացի շուկայի երկու հիմնական խաղացողների՝ ալյուր և հաց արտադրողների ասածներն իրար չեն համապատասխանում և էապես մեկը մյուսից տարբերվում են: Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս է գոյացել 18 հազար դրամ գինը, և ում գրպանն է մտել «ավելցուկը»: Հուսանք՝ չգործող կառույց հիշեցնող ՀՀ տնտեսական մրցակցության, պաշտպանության պետական հանձնաժողովը, ի վերջո, կպարզաբանի, թե այս շուկայում ինչ է կատարվում, և ով է դրա համար պատասխանատու: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր