211652_close_icon
views-count819 դիտում article-date 18:09 19-12-2014

Աղբամանի մոտ զինամթերք են թողել

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Լիսինյան փողոցում, ժամացույցի հին գործարանի դիմացի աղբամանի մոտ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՏՕԶ» տիպի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ և 7,62 մմ տրամաչափի 200 փամփուշտ` ժապավենով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր