211652_close_icon
views-count714 դիտում article-date 20:24 19-12-2014

«Բարսելոնա»-ի երկրպագուները Բրավոյին նախընտրում են տեր Շտեգենից

Իսպանական El Mundo Deportivo պարբերականը հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե երկրպագուները ում են ցանկանում տեսնել «Բարսելոնա»-ի հիմնական դարպասապահի դերում: Հարցման արդյունքում պարզվել է, որ կատալոնյան թիմի երկրպագուները ցանկանում են իրենց սիրելի թիմի հիմնական դարպասապահի դերում տեսնել Կլուդիո Բրավոյին, այլ ոչ թե Մարկ-Անդրե տեր Շտեգենին: Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ իսպանական թիմի կազմը համալրել են ընթացիկ մրցաշրջանից առաջ: Սկզբնական շրջանում բոլորը ենթադրում էին, որ թիմի հիմնական դարպասապահը կդառնա տեր Շտեգենը,սակայն նա վնասվածք ստացավ, իսկ նրան փոխրինած Բրավոն իրեն փայլուն դրսևորեց և Իսպանիայի առաջնության խաղերի ժամանակ կատալոնյան ակումբի դարպասների պաշտպանությունը վստահվեց նրան: Սակայն տեր Շտեգենը նույնպես չի մնում առանց խաղային պրակտիկայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդիսանում է թիմի հիմնական դարպասապահը:

Նմանատիպ նյութեր