Ո՞վ է նպաստել դրամի արժեզրկմանը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Կենտրոնական բանկը գտել է այն «սպեկուլյանտներին», որոնք նպաստել են դրամի արժեզրկմանը: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական հայտարարություններում նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առավել վատթարացել է ինչ-որ անձանց կամ կազմակերպությունների կողմից կազմակերպված սպեկուլյացիայի հետևանքով:
Հայտնի է՝ նման ծավալի տնտեսական ցնցումներ առաջացնելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հայաստանում նման գումարներ տնօրինող մարդիկ այդքան էլ շատ չեն, և բոլորն էլ ՀՀ ԿԲ-ին ու Կառավարությանը հայտնի են:
Երեկ ՀՀ ԿԲ-ից հայտնի է դարձել, որ ներկայումս վարչական վարույթում կա 16 գործ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։