2064 դիտում
07:31 28-11-2014
Ռուբլու արժեզրկումը հանգեցրել է դրամի արժեզրկմանը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ երեկոյան ռուսական ռուբլին նոր հակառեկորդ է սահմանել: Մոսկովյան ֆոնդային բորսայում, ուշ երեկոյան տվյալներով, մեկ դոլարի գինը կազմում էր 48 ռուբլի 65 կոպեկ, իսկ մեկ եվրոյի գինը 60 ռուբլի 92 կոպեկ։
Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել։ Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է նաև դրամի արժեզրկմանը, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից:
Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա աոաջին 10 ամիսներին Հայաստան եկող տրանսֆերտների մասին տեղեկանք, ըստ որի, հոկտեմբերին ՌԴ–ից Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է ավելի քան 30 միլիոն դոլարով:
Տրանսֆերտների ծավալների նվազումը շարունակվելու է, ինչը դրամի հետագա արժեզրկման սպասումներ է առաջացնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2212 դիտում
09:52 02-10-2014
Ռուսական ռուբլու ռեկորդային արժեզրկումը շարունակում է հայաստանցիներին նյարդային վիճակի մեջ պահել. ՀԺ
1623 դիտում
10:35 06-12-2014
Ռուբլու արժեզրկումը՝ արտահանման ծավալների կրճատման պատճառ. Ժողովուրդ
2199 դիտում
08:09 13-12-2014
Ռուբլու արժեզրկումը կազմել է 71 տոկոս. ՀԺ
Այս բաժնից
1654 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1285 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»