Գյոտցեն այցելել է հիվանդ երեխաներին
Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն այցելել է Մյունխենի հիվանդանոցներից մեկը, շփվել է երեխաների հետ, նրանց նվերներ է տվել և մակագրություններ է բաժանել բոլոր ցանկացողներին: Այդ մասին աշխարհի չեմպիոնը հայտնել է իր Facebook-ի էջի միջոցով:
«Երեկ այցելեցի Մյունխենի Շվաբինգ կլինիկա: Դա մի շատ հուզիչ փորձ էր: Եվ շատ զգացմունքային»,-գրել է Գյոտցեն:
[img]http://ss.sport-express.ru/userfiles/news/images/imagesinsidetext/76/767532/1.jpg[/img]