3279 դիտում
21:26 26-12-2018
Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
Մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է հիմնադրամի այն շահառուներին, ովքեր ներկա դրությամբ բժշկական երկու հաստատություններում հիվանդանոցային բուժում են ստանում և չէին կարող մասնակցել տիկնոջ նախաձեռնությամբ անցկացվող ամանորյա միջոցառումներին:
Տիկին Հակոբյանը շնորհավորել է փոքրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը և հանձնել ամանորյա նվերներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
9622 դիտում
22:16 24-11-2016
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները կայցելեն քաղցկեղով հիվանդ երեխաներին
Այս բաժնից
607 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
910 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1954 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է