Արթուր Ալեքսանյանը «Ազնվագույն մարզիկ» մրցանակի առաջին տիրակալն է
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն «Ազնվագույն մարզիկ » անվանակարգով մրցանակ է սահմանել առավել արդար մարզիկների համար: Պահանջներն են . բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը ` բացասական արդյունքով / մաքուր վիճակ /, ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկությունը, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը , դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն:
Հայաստանում 2014 թ. սահմանված է երկու մրցանակ . ՅՈՒՆԵՍԿՕ –ի հատկացված դրամաշնորհով ՀԱՕԿ –ի փոխանցիկ գավաթը և ՀՀ հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը:
ՀԱՕԿ –ի հակադոպինգային բաժնի ղեկավար , գիտությունների դոկտոր – պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզկ ճանաչված , աշխարհի և Եվրոպայի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ , գյուրմրեցի Արթուր Աեքսանյանին :