211652_close_icon
views-count829 դիտում article-date 11:54 18-12-2014

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Էստոնիային

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի է ունեցել ֆուտզալի Էստոնիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով հօգուտ մեր հավաքականի: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ՝ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Հենրիկ Գրիգորյանը և Էռնեստ Ակոպովը: Դեկտեմբերի 19-ին մեր հավաքականը կմրցի Արարատ-ՏՏՈւ ակումբի հետ:

Նմանատիպ նյութեր