211652_close_icon
views-count1479 դիտում article-date 08:55 18-12-2014

Հայաստանը չպետք է հույսը դնի Մոսկվայի օգնության վրա. Լիլյա Շևցովա. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ Բրուքինգսի ինստիտուտի (Վաշինգտոն) առաջատար հետազոտող, «Չեթհեմ Հաուսի» (Լոնդոն) ավագ գիտաշխատող, քաղաքագետ և պատմագիտության դոկտոր Լիլյա Շևցովայի, եթե այսօր Ռուսաստանը մտնում է տնտեսական ճգնաժամի շրջան, ապա Հայաստանը չպետք է հույսը դնի հատուկ դիվիդենտների և Մոսկվայի օգնության վրա: Պետք է սթափ նայել աշխարհին և նոր ժամանակներին: Պետք է հասկանալ այն խնդիրները, որոնց Ռուսաստանը բախվել է իր ղեկավարության պատճառով, և ինչպիսի դժվարին ճանապարհ պետք է անցնի Ռուսաստանը, որպեսզի դուրս գա փակուղուց: Քաղաքականությունն այսօր պետք է կառուցել սթափության ու իրականության ադեկվատ գնահատականի վրա: Ինչ վերաբերում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությանը և Ռուսաստանի ապագային, նա կարծիք է հայտնել, որ Կրեմլի ներկայիս իշխանության քաղաքականությունը Ռուսաստանը մտցրել է փակուղի, և երկիրը մոտեցել է տնտեսական կործանման եզրին։ Ուկրաինական ծագումով քաղաքագետը նույնիսկ նոր հեղափոխություն է կանխատեսում Ռուսաստանում. Նա նաև ասել է , որ Հեղափոխությունն իրականացնում է բնակչությունը, որը սկսում է ավելի վատ ապրել, քան մինչ այդ: Ինքը՝ իշխանությունը, հող է նախապատրաստում նոր հեղափոխության համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր