211652_close_icon
views-count1407 դիտում article-date 09:28 26-06-2014

Հնարավոր է, որ Ղազախստանը վետո դնի Հայաստանի անդամակցության վրա. Ամանդա Փոլ․ 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ Ղազախստանը, ոչ էլ Բելառուսը առանձնապես ոգեւորված չեն Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցման հեռանկարով, իսկ Հայաստանը ոչ միայն որեւէ դրական բան չի ստանա այդ անցամակցությունից, այլեւ որեւէ արժեք չի ներկայացնում այդ միության համար, քանի որ նրա տնտեսությունն արդեն իսկ Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ է, բացի այդ` նա թշնամական հարաբերություններ ունի իր երկու հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որոնք իրենց հերթին շատ լավ կապեր ունեն Ղազախստանի եւ Բելառուսի հետ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ծավալված վերջին իրադարձությունենրին։ Ըստ նրա՝ Հայաստանը կարող էր լուրջ լարվածություն առաջացնել Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, հետեւաբար՝ հստակ հայտարարվեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր սահմանների շրջանակներում: Նա «մտահոգիչ» է համարել այն, որ Հայաստանը կարող է չհետեւել Նազարբաեւի պահանջին, եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ մաքսակետ կարող է չլինել։ Իհարկե, երբ Հայաստանը հայտնվի այդ ակումբում, շատ դժվար կլինի վերահսկել, որպեսզի Հայաստանը հետեւի այդ պահանջին, եւ ես կասկածում եմ, որ Հայաստանը կանի դա, ինչը շատ մտահոգիչ է: Իհարկե, դեռ հնարավոր է, որ Ղազախստանը վետո դնի Հայաստանի անդամակցության վրա, եթե վերջինս չհետեւի այդ կանոններին: Միեւնույն ժամանակ նույն կանոնները պետք է կիրառվեն նաեւ Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանը մտադիր է ընդգրկել օկուպացված Ղրիմը Եվրասիական միության մեջ, ինչը բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր