211652_close_icon

Այս օրերին ՀՀ քաղաքացու կյանքն է արժեզրկվում. 168 Ժամ

views-count1771 դիտում article-date 07:45 18-12-2014
«168 Ժամ» թերթը գրում է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում տարիներ շարունակ ամենաշատը հնչած գնահատականն այն է, որ մարդիկ, քաղաքացիները կորցրել են վաղվա օրվա նկատմամբ հույսը և հավատը: Հենց դա է ամենամեծ չափով արտագաղթի ամենախորքային պատճառը: Այն, ինչ վերջին շաբաթներին կատարվում է Հայաստանում՝ կապված դրամի փոխարժեքի գահավիժման և ժամ առ ժամ արձանագրվող թանկացումների հետ, մարդկանց զրկել է ոչ միայն վաղվա, այլև անգամ այսօրվա նկատմամբ հավատից: Քաղաքացիները լսում են խուճապի չմատնվելու մասին՝ իշխանությունների կոչերը, բայց մինչ փորձում են հետևել կոչերին, բանկերում, տարադրամի փոխանակման կետերում ու խանութներում հերթական արժեզրկումն են արձանագրում: Իրականում այս օրերին արժեզրկվում է ոչ թե հայկական դրամը, այլ ՀՀ քաղաքացու կյանքը, ոչ թե արժեզրկվում, այլ, ինչպես երեկվանից իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում՝ գերարժեզրկվում է ժամ առ ժամ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր