Հայ երգչուհին Լատվիայում մրցանակի է արժանացել
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է «Ռիգա սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը:
Վերջինիս կազմում էր ազատավանցի, Երգի պետական քոլեջի ուսանողուհի Մերի Ավետիսյանը, որը հանդես է եկել «Միջազգային հիթ» անվանակարգում` Ջեյմս Բրաունի «Սա տղամարդկանց աշխարհն է» երգով: Այդ անվանակարգում Մերին ուներ 73 մրցակից:
Մերի Ավետիսյանին հանձնախումբի միաձայն որոշմամբ շնորհվել է «Ռիգա սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրի:
Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը: