1414 դիտում
21:28 14-10-2024
Հայ 7-ամյա դաշնակահարուհին արժանացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթի առաջին բացարձակ մրցանակի
Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։ Առաջին անգամ մրցույթն այս տարի ունեցել է նաև մասնակից Հայաստանից՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։ Հաղթանակի առթիվ Անիին շնորհավորել է Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը։
«Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը ուրախ է կիսել Երևանից ժամանած Մելիքյան ընտանիքի, մասնավորապես՝ փոքրիկ Անիի ուրախությունը, ով Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացած Colafemmina Piano 8-րդ մրցույթում արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի»,- պատվավոր հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանի շնորհավորանքն է հրապարակվել հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջում:
Անիին շնորհավորել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Իրինա Գրիգորյանը։
«Արդեն երրորդ տարին է, ինչ պարապում եմ Անի Մելիքյանի հետ, և նա հենց առաջին դասերից դրսևորել է իրեն որպես շատ երաժշտական և նպատակասլաց անձնավորություն։ Անին տարբեր միջազգային մրցույթներում գրավել է ամենաբարձր տեղեր և հիացմունք առաջացրել պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ։ Սրտանց շնորհավորում եմ Անիին և մաղթում նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ և հաղթանակներ», - ասել է Իրինա Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր
7901 դիտում
17:02 13-11-2017
Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել «Գրան-պրի» մրցանակի
8255 դիտում
18:13 06-02-2018
Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի
Այս բաժնից
598 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
1006 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս