Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 16-ին, ժամը 08.40-ին, Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]