Apple-ը դադարեցրել է Ռուսաստանում իր արտադրանքի օնլայն վաճառքը
Ամերիկյան Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանում իր արտադրանքի օնլայն վաճառքը: Որպես պատճառ՝ ընկերությունը նշել է ռուբլու արժեզրկումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Apple-ի գրասենյակում պարզաբանել են, որ ռուսական տարադրամի փոխարժեքի կտրուկ անկումը բավականին բարդացնում է ռուսական գնորդների համար Apple-ի արտադրանքի գնի հարցը: