ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համաձայնեցված են գործում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին երկու օրերին հնարավոր չէ չնկատել, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համաձայնեցված են գործում:
Երեկ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն միասին նախաձեռնեցին ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց վերջին շրջանում հասարակական և քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը դատապարտող ԱԺ հայտարարություն: Նիստը տեղի ունեցավ ՀՀ Կառավարության հրավիրած արտահերթ նիստի ավարտից հետո` երեկոյան:
Արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նոր կոալիցիա կարող է ձևավորվել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: