947 դիտում
13:36 02-12-2014
Խորհրդարանի 5 խմբակցությունները հերթական անգամ պարտվեցին ՀՀԿ-ին. 100%-անոց համամասնականին դեռ անցում չի լինի
ՀՀ Ազգային ժողովում այսօր` դեկտեմբերի 2-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխություններին թեեւ կողմ քվեարկեցին ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները, սակայն այն չանցավ:
Կողմ քվեժարկած պատգամավորների թիվը 54-ն էր, իսկ դեմ՝ 59-ը, ովքեր հիմնականում ՀՀԿ-ականներն էին: Հետեւաբար, 5 ձայնի տարբերությամբ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը չանցավ:
Նշենք, որ պատգամավորներից 4-ը ձեռնպահ էին քվեարկել:
Այսպիսով, ոչ իշխանական ուժերի 100%-անոց համամասնական համակարգի անցում կատարելու պահանջը հերթական անգամ չիրականացավ:
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
16:30 09-10-2015
Արգենտինայի, Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականները առաջին անգամ պարտվեցին նույն օրը. տեսանյութ
1919 դիտում
14:49 14-12-2020
Արցախի խորհրդարանի խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը
Այս բաժնից
976 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր