211652_close_icon
views-count9667 դիտում article-date 10:25 17-12-2014

Ավտովթար՝ Երևանում. «07»-ը բախվել է Chrysler-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Լենինգրադյան 39 շենքի «Մեյդ թու մեյք» խանութի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Գարիկ Վարդանյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 TՕ 140 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Վահե Մշեցյանի վարած Chrysler մակնիշի 50 MV 077 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցներ Խաչիկ Մադաթյանն ու Հայկ Մեծոյանը: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր պետք է ժամանի քննիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է «07»-ի վարորդը, ով բախվել է իր առջևով ընթացող Chrysler-ին: Chrysler-ի վարորդը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր, որ ինքը կանգնած է եղել, երբ ավտոմեքենան բախվել է իր մեքենային: Նախնական տվյալներով CHRYSLER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 400.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 83.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր