Արտակարգ իրավիճակ՝ Լոնդոնի կայարանում. ուղևորները տարհանվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 16-ին Լոնդոնի London Bridge մետրոյի կայարանի նկուղային հարկում առավոտյան ժամը 09:45-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել: Անմիջապես տեղի է ունեցել ուղևորների տարհանում:
Լոնդոնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը հայտնում է, որ Լոնդոնի հրշեջ-ծառայության փոխանցմամբ՝ կրակը միայն նշված հատվածում էր, և այլ կայանների վտանգ չէր սպառնում: 1 ժամից ավելի տևած հրշեջ-փրկարարական աշխատանքներից հետո կայարանն արդեն բաց էր: Սակայն լոնդոնյան գետնուղին որոշ ժամանակ դեռ չէր կանոնակարգվում, ինչն էլ հանգեցրել էր մի շարք անհարմարությունների: Ֆիզիկապես տուժածներ չկան, սակայն նյութական վնասը քաղաքացիների մոտ զգալի կլինի, քանի որ դա կայանների համար ամենաեռուն ժամանակահատվածներից մեկն էր: Իսկ London Bridge կայանը գտնվում է Լոնդոնի գրասենյակային կենտրոնների մոտակայքում:
Լուսանկարները և տեսանյութը՝ NeVer-ի