Արտակարգ իրավիճակ «Բարեկամություն» մետրոյի կայարանում. երեխայի ոտքը մնացել է շարժասանդուղքի տակ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մետրոյի շարժասանդուղքի մեջ անչափահաս աղջկա ոտք է մնացել է և երեխայի ոտքը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս պահին նշված վայր է մեկնում հատուկ փրկարարական ջոկատը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան եղել է մոր հետ:
Մանրամասները՝ քիչ ուշ: