9023 դիտում
08:26 17-12-2014
Դրամի և դոլարի ներկայիս վիճակը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այն, ինչ երեկ տեղի ունեցավ հայկական դրամի փոխարժեքի հետ, կարելի է բնորոշել որպես քաոս, որի պատճառը երկրում տիրող անիշխանությունն է: Առավոտյան՝ բանկերի բացվելուց հետո, հայտնի դարձավ, որ մեկ դոլարի փոխարժեքը հասել է 550 դրամի: ՀՀ ԿԲ-ն երեկ հաղորդագրությամբ իրազել է, որ իր կողմից սակարկություններով վաճառվել է 4 մլն դոլար` 526.32 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այսինքն՝ գնալով ԿԲ-ի հաղորդագրությունների և իրականության կապն ավելի է կտրվում, ու ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը թևակոխել է անտերության մի շրջան, որի ավարտը դեռևս չի երևում: Ըստ հաշվարկների՝ սեպտեմբերի վերջից մինչև այսօր՝ 2.5 ամսվա ընթացքում, դրամի արժեզրկման հետևանքով ՀՀ բյուջեն կորցրել է ավելի քան 934 միլիոն դոլար:
Ի դեպ, հայկական դրամի հետ տեղի ունեցող գործընթացները, կարելի է ասել, միաժամանակ ընթանում էին ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Երեկ՝ կեսօրին, ռուսական ռուբլու փոխարժեքը մի պահ հասավ 1 դոլարը 80 ռուբլի ցուցանիշին, բայց հետո մի փոքր նվազեց:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
13:23 30-04-2019
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել է Սևանա լճի ներկայիս վիճակը, ընթացիկ հետազոտության արդյունքները
2680 դիտում
09:49 16-10-2019
Այս տարի ՀՀ է ուղարկվել 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն, նախորդ տարի՝ 54 մլն դոլարի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով