Արա Նռանյանը՝ Վաչե Գաբրիելյանի տեղակալ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արա Նռանյանը առաջիկայում նշանակվելու է միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ:
Որոշ գնահատականներով, այս կետից կսկսվի Դաշնակցության ներգրավվումը իշխանության կազմում: Կանխատեսվում է, որ ՀՅԴ–ն,շուտով դե ֆակտո կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ և կստանա մի քանի կարևոր պաշտոններ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։