«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը շարունակում է քննարկումների, հանդիպումների շարքը. հանդիպում՝ Ադրբեջան այցելած Էդգար Էլբակյանի և Արմինե Ադիբեկրանի հետ
«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը շարունակում է քննարկումների, հանդիպումների շարքը։
Այս անգամ հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման շրջանակներում կազմակերպվեց հանդինում Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող, Ադրբեջան այցելած պարոն Էդգար Էլբակյանի և ադրբեջանագետ տիկին Արմինե Ադիբեկրանի հետ։
Քննարկումը մասնագիտական դիտարկումներից, երկու ժողովուրդների միջև հարաբերությունների փոխազդեցությունից զատ համեմված էր նաև պարոն Էլբակյանի Ադրբեջանի այցից տպավորությունների և ընկալումների մասին պատմություններով։
Փորձագետները իրենց կարծիքները եզրափակեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների և շփումների վերաբերյալ կանխատեսումներով։
Հանդիպումն ավարտվեց մասնակիցների հետ հարցուպատասխանով։