Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է (բանալին կոտրվել է փականում), ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: