211652_close_icon
views-count16515 դիտում article-date 18:24 16-12-2014

Ե՞րբ է կարգավորվելու մայրաքաղաքի սրտում՝ Ամիրյան-Զաքյան-Տերյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային «բարդակը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ Երևանում սնկի նման ավելանում են արագաչափ և նկարահանող սարքերը, մայրաքաղաքի սրտում՝ Ամիրյան-Զաքյան –Տերյան փողոցների խաչմերուկում, օրվա ցանկացած ժամին երթևեկութունը կաթվածահար է: Վարոդներն ու խաչմերուկի հարակից բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն սվետաֆորներ, սակայն պատկան մարմինները հայտնվել են Կռիլովյան հայտնի առակի հերոսների օրը՝ նկատի ունենալով կարապին խեցգետնին ու գալյլաձկանը: Ըստ բնակիչների՝ ավելի պիկ ժամերին տեղի են ունենում վթարներ, իսկ որոշ «վայ վարորդների» պատճառով՝ խցանումը կարող է տևել 10 րեպեից ավելի ու եթե լուսակիր տեղադրվի, ապա՝ մասամբ կկարգավորվի խնդիրը: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ խցանման մեջ են հայտնվել շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր