211652_close_icon
views-count1120 դիտում article-date 18:07 16-12-2014

Օմբուդսմենը միջազգային գործընկերներին է ցուցադրել ադրբեջանական բռնությունները հայ գերու նկատմամբ

Այսօր Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից: Ցուցադրությանը ներկա էին մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ): Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունը հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև զինծառայողների իրավունքների հարցեր:

Նմանատիպ նյութեր