Կադրային փոփոխություններ՝ «Արարատում»
Վերջին օրերին փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես «Արարատի» կազմում, այնպես էլ` մարզչական շտաբում:
«Արարատ» են վերադարձել պաշտպաններ Գորիկ Խաչատրյանն ու Վահե Մարտիրոսյանն, որոնք արդեն պայմանագրեր են ստորագրել հարազատ ակումբի հետ: Երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերն Արմեն Դուրունցի և Ավետիս Ղազարյանի հետ:
Միևնույն ժամանակ, «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի ավագ մարզիչ Վահե Յաղմուրյանի հետ, ով հանդիսանում էր նաև «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչը:
«Արարատի» ավագ մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, իսկ երկրորդ թիմը կգլխավորի Գալուստ Պետրոսյանը: