7288 դիտում
10:40 15-02-2017
Արարատում կադրային ջարդը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արամայիս Գրիգորյանի՝ ՀՀ Արարատի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախ՝ Ռուբիկ Աբրահամյանի ազատման օրը աշխատանքից ազատվեցին նաև նրա օգնականներ Սերգեյ Մուրադյանը և Նարեկ Գալստյանը։ Ապա՝ Գրիգորյանի մարզպետ նշանակվելու առաջին օրերին աշխատանքից ազատվեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը։ Սակայն սա դեռ ամենը չէ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 7-ին աշխատանքից ազատվել է նաև ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը։
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Խաչատրյանը աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն։ Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ Խաչատրյանի ազատումը կապվում է Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի և Արամայիս Գրիգորյանի միջև ստեղծված հակամարտության հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11278 դիտում
09:05 05-03-2016
ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը սկսել է «կադրային ջարդը». «Ժողովուրդ»
4712 դիտում
10:20 08-12-2021
ՊՆ-ում կադրային ջարդը մեկնարկել է․ «Ժողովուրդ»
2097 դիտում
09:24 06-09-2016
Կադրային ջարդը «կչոքի» նաև կրթության ազգային ինստիտուտի դռանը. «Իրատես»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»